RFI parle arménien
RFI-ն խոսում է հայերեն : Միջազգային ֆրանսիական ռադիոյի 20 րոպեանոց հայերեն ծրագիրը՝, Ֆրանկոֆոնիայի արգասիքն է : Հայաստանում ու Ֆրանսիայում պատրաստված ռեպորտաժներից, լուրերից ու հարցազրույցներից բաղկացած այս հաղորդումը ֆրանսիական ու հայկական մշակույթներն իրար միավորող մի ուրույն կամուրջ է: Ծրագիրը շեշտը դնում է երկու երկրների միջև կապերի ու հարաբերությունների, Հայաստանում Ֆրանսիայի ներկայության, ինչպես նաև Ֆրանսիայում հայկական սփյուռքի անցուդարձի վրա: Հեռարձակվում է ամիսը երկու անգամ շաբաթ օրերին՝ ժամը 17:10-ին, 102.4 FM հաճախականությամբ ։ *** Cette émission en langue arménienne est le fruit de la Francophonie et de la francophilie. Composé de reportages, chroniques, interviews et portraits réalisés en France et en Arménie, ce rendez-vous bimensuel prend la forme de trait d’union entre les cultures française et arménienne. Cette émission met en avant les liens et l’influence mutuelle de deux pays, la présence française en Arménie et la vie de la diaspora arménienne en France. Présentation : Elena Gabrielian *** À partir du 2 février 2019, diffusions un samedi sur 2, à 13h10 TU sur 102.4 FM à Erevan. Dernière émission 23 mai 2020.
Lire la suiteÉcouter le dernier épisode
-
Հայաստանի պղնձի ծաղիկը և հմուտ ոսկերիչների ֆրանսիական պատմությունը
Փարիզում կա մի հրապարակ, որն իրենով մարմնավորում է ֆրանսիական շքեղությունը։ Այն կոչվում է Place Vendome. Համաշխարհային համբավ ունեցող խանութների ցուցափեղկերին տեղադրված թանկարժեք զարդերը գրավում են բազմաթիվ այցելուների ուշադրությունը։ Քչերին է հայտնի, որ յուրաքանչյուր փայլի ետևում թաքնված է մի ճակատագիր և մի անուն, որը իր արմատներով մեզ տանում է դեպի հեռավոր արևելք։ Այսօրվա ծրագրում RFI-ն ձեզ կծանոթացնի հայ ոսկերիչների հետ, Place Vendome-ի վարպետների և Հայաստանի այն արհեստավորների, որոնք կարողացան նվաճել Փարիզը։Հաղորդումը պատրաստվել է Մարիա Եղիազարյանի և Արթուր Գեղամյանի հետ համատեղ:Տեխնիկական պրոդյուսեր՝ Նիկոլա Բենիտա:20/05/202020:00 -
Ֆրանսիայի և Հայաստանի միջև. Երեք նկարիչների ճակատագիր
Սարե, Նինա և Արմեն Ռոտչ… Այս երեք նկարիչներից յուրաքանչյուրի պատմությունն առանձնահատուկ է, բայց նրանք բոլորն էլ ունեն ընդհանրություն: Կյանքի մի մասն ապրելով Հայաստանում ՝ այսօր նրանք հաստատվել են Ֆրանսիայում ՝ պինդ պահելով կապը իրենց ծննդավայրի հետ: Առանց թախիծի և կարոտի, ֆրանկահայ այս նկարիչներն այնքան բախտավոր են, որ ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ Հայաստանում իրենց զգումեն ինչպես տանը, և, հավանաբար, ճանապարհորդող նկարիչների այդ գաղտնիքը թաքնված է արվեստում:Հաղորդումը պատրաստվել է Մարիա Եղիազարյանի հետ համատեղ:Տեխնիկական պրոդյուսեր՝ ժերեմի Բեսե:07/05/202020:00 -
Ֆրանսիական պետանքը գլորվեց Հայաստան
Երկար տարիների ընթացքում ֆրանսիական պետանք խաղը տարածվում է աշխարհով մեկ թե մրցումային, թե պարզապես ժամանցային խաղի տեսքով։ Այս հաղորդման ընթացքում RFI-ն կպատմի խաղի Հայաստան կատարած ճամփորդության պատմությունը, որը նույնքան պարզ է, որքան այդ պրովանսական խաղի կանոններն են։ Ֆրանսիայում գտնվելու ընթացքում մի հայ մարդու այնքան էր գրավել այդ խաղը, որ նա որոշել էր բերել այն իր հայրենի երկիր։ Թե ինչպե՞ս է պետանքը գրավում լեռնային երկիրը։Հաղորդումը պատրաստվել է Մարիա Եղիազարյանի հետ համատեղ։Տեխնիկական պրոդյուսեր՝ Պոլին Լեդյուք։23/04/202020:00 -
Ֆրանսիացիները բացահայտում են հայկական ժառանգության գաղտնիքները
2008-ից ֆրանսիացի և հայ հնագետները աշխատել են Էրեբունի ամրոցի պեղումների վրա։ Ինչպես են Ֆրանս-հայկական համագործակցության արդյունքում բացահայտվում այդ արգելոց թանգարանի՝ հողի տակ դարերով պահված գաղտնիքները, և թե ինչպես է ֆրանսիացի մասնագետների կողմից օգտագործված նոր տեխնոլոգիաների և Ֆրանսիայից եկած կամավորների ջանքերի շնորհիվ հայկական ժառանգությունը պահպանվում և վերականգնվում, կիմանաք մեր հերթական հաղորդման ընթացքում։Տեխնիկական պրոդյուսեր՝ Լողի Պլիսոն :Հաղորդումը պատրաստվել է Մարիա Եղիազարյանի և Արթուր Գեղամյանի հետ համատեղ :14/04/202020:00 -
Ինչպես հայ կինոն խորհրդային տարիներին ճամփորդեց Ֆրանսիա
Չնայած հայկական կինեմատոգրաֆն ունի ավելի քան մեկ դարի պատմություն, Ֆրանսիայում այն առաջին անգամ ներկայացվեց 1984 թվայանին հայ կինոյի փառատոնի շրջանակներում։ Փառատոնն անցկացվում էր Փարիզում չորս տարի շարունակ։ Այն դարձավ խորհրդային Հայաստանը, Ֆրանսիան և սփյուռքը կապող կարևոր օղակներից մեկը։ Այս թողարկման ընթացքում RFI-ն պատմում է, թե ինչպես հայկական ֆիլմերը խորհրդային տարիներին հայտնվեցին երկաթե վարագույրից այն կողմ, և ինչ դեր խաղաց Ֆրանսիան Սերգեյ Փարաջանովի կյանքում։Հաղորդումը պատրաստվել է Մարիա Եղիազարյանի և Արթուր Գեղամյանի հետ համատեղ:Տեխնիկական պրոդյուսեր՝ Նիկոլա Բենիտա :14/04/202020:00 -
Ֆրանսիայի և Հայաստանի միջև ամենակարճ ճանապարհը
Ինչպես ասում էր ֆրանսիացի ծաղրանկարիչ Ժորժ Վոլինսկին, ծիծաղը մարդկանց մտերմացնելու ամենակարճ ճանապարհն է : Ֆրանսահայ հումորիստները ապացուցում են, որ ոչ միայն մարդկանց այլ նաև երկրների : Իրենք ժպիտներ են պարգևում ինչպես իրենց հայրենիքում, այնպես էլ հյուրընկալող երկրում՝հանդիսատեսին ծանոթացնելով իրենց ուրույն հումորին՝ համեմված բազմամշակութային տարրերով։Հաղորդումը պատրաստվել է Մարիա Եղիազարյանի հետ համատեղ:Տեխնիկական պրոդյուսեր՝ Պոլին Լեդյուք14/04/202020:00 -
Երբ Հայաստանը և Ֆրանսիան միասին ստեղծում են կինո
Հայ-ֆրանսիական համատեղ կինոարտադրությունը դեռ 30 տարի առաջ կարծես թե մի խենք երազանք էր։ Այսօր այն իրականություն է։ Այս ծրագրում RFI-ն ներկայացնում է այս պատմության առաջին էջերը, հայ-ֆրանսիական կինոարտադրության հաջողություները և խնդիրները։ Դուք կծանոթանաք նաև ֆրանսիահայ ռեժիսոր Լևոն Մինասյանի՝ Գյումրիից դեպի Փարիզ անցած ճանապարհի և իր ստեղծագործության հետ։Հաղորդումը պատրաստվել է Մարիա Եղիազարյանի և Արթուր Գեղամյանի հետ համատեղ:Տեխնիկական պրոդյուսեր՝ Նիկոլա Բենիտա :14/02/202020:00 -
Ինչպես հայ կինոն խորհրդային տարիներին ճամփորդեց Ֆրանսիա
Չնայած հայկական կինեմատոգրաֆն ունի ավելի քան մեկ դարի պատմություն, Ֆրանսիայում այն առաջին անգամ ներկայացվեց 1984 թվայանին հայ կինոյի փառատոնի շրջանակներում։ Փառատոնն անցկացվում էր Փարիզում չորս տարի շարունակ։ Այն դարձավ խորհրդային Հայաստանը, Ֆրանսիան և սփյուռքը կապող կարևոր օղակներից մեկը։ Այս թողարկման ընթացքում RFI-ն պատմում է, թե ինչպես հայկական ֆիլմերը խորհրդային տարիներին հայտնվեցին երկաթե վարագույրից այն կողմ, և ինչ դեր խաղաց Ֆրանսիան Սերգեյ Փարաջանովի կյանքում։Հաղորդումը պատրաստվել է Մարիա Եղիազարյանի և Արթուր Գեղամյանի հետ համատեղ:Տեխնիկական պրոդյուսեր՝ Նիկոլա Բենիտա :04/02/202020:00 -
Հայաստանը և Ֆրանսիան երեք լուսանկարիչների աչքերով
RFI- ին այս համարում ձեզ կծանոթացնի երեք լուսանկարիչների հետ, որոնց գործունեությունը կապված է ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ Հայաստանի հետ: Ալֆուրվիլի բնակիչ Անտուան Ագուջյանը պատմում է այն մասին, թե ինչպես է լուսանկարել կորցրած հիշողության հետքերը, Փարիզցի Ալեքսիս Փազումյանը լուսաբանում է իր առաջիկա նախագծի մասին, որը ներկայացնելու է Հայաստանի դիմանկարը, իսկ երևանցի Ասատուր Եսայանցը հիշում է իր առաջին ուղևորությունը Կաննի կինոփառատոն, որը համընկավ վերջինիս 70-րդ հոբելյանական տարեդարձին:Հաղորդումը պատրաստվել է Արթուր Գեղամյանի հետ համատեղ :Տեխնիկական պրոդյուսեր՝ Ադրիան Տուրո։17/01/202020:00 -
Հեծանիվով Փարիզից Երեևան ճանապարհորդության պատմություն ը
Սպորտը կյանքի դպրոց է, ասաց ֆրանսիացի մեծ մարզիկ Էմե Ժակկեն: Այս ծրագրում դուք կբացահայտեք երեք մարզական պատմություն Ֆրանսիայի և Հայաստանի միջև: Առաջինը Արա Խաչատուրյանի մասին է: Այս լիբանահայ ոսկերիչը վերածվել է կրքոտ լեռնագնացի և վերջին տասնհինգ տարվա ընթացքում բարձրացել է շատ լեռներ, ներառյալ Արարատը, Մոն-Բլանը և Էվերեստը: RFI- ն ձեզ նույնպես կտանի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության փարիզյան մարզական ակումբ, որտեղ ֆրանսահայ երեխաները սպորտի օգնությամբ պահպանում են իրենց արմատները: Վերջապես, մենք կպատմենք նաև Թեո Բուտինոյի պատմությունը, որը հեծանվով կատարել է ուղևորություն Փարիզից դեպի Երևան :Հաղորդումը պատրաստվել է Մարիա Եղիազարյանի և Արթուր Գեղամյանի հետ համատեղ :Տեխնիկական պրոդյուսեր՝ Ադրիան Տուրո։03/01/202020:00 -
Ֆրանսիայի և Հայաստանի միջև. Երեք նկարիչների ճակատագիր
Սարե, Նինա և Արմեն Ռոտչ… Այս երեք նկարիչներից յուրաքանչյուրի պատմությունն առանձնահատուկ է, բայց նրանք բոլորն էլ ունեն ընդհանրություն: Կյանքի մի մասն ապրելով Հայաստանում ՝ այսօր նրանք հաստատվել են Ֆրանսիայում ՝ պինդ պահելով կապը իրենց ծննդավայրի հետ: Առանց թախիծի և կարոտի, ֆրանկահայ այս նկարիչներն այնքան բախտավոր են, որ ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ Հայաստանում իրենց զգումեն ինչպես տանը, և, հավանաբար, ճանապարհորդող նկարիչների այդ գաղտնիքը թաքնված է արվեստում:20/12/201920:00 -
73 սենյակ և 90 տարվա պատմություն. Փարիզի Հայ ուսանողների տունը
2019 թվականին Փարիզի ուսանողական քաղաքի հայ ուսանողների տունը նշում է իր 90-ամյակը: Տան 73 սենյակների յուրաքանչյուր դռան հետևում թաքնված են բազմաթիվ պատմություններ և հիշողություններ։ Այն Հայաստանի, Սփյուռքի և Ֆրանսիայի հանդիպման վայրն է, որը թանկ է պահում իր հիմնադիրների և նախկին բնակիչների ժառանգությունը։ Այս հաղորդման ընթացքում RFI-ն առանձնացրել է երկու նախկին բնակիչների բացառիկ պատմություններ։ Այդ մարդկանցից մեկը Զառա Նազարյանն է, ով առաջին հայ կինն է, որ նշանակվել է ֆրանկոֆոն լրագրողների միջազգային միության գլխավոր քարտուղար։ Մյուսը Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի տնօրեն, լեգենդար մաեստրո Հովհաննես Չեքիջյանի պատմությունն է։03/12/201920:00 -
30 տարի անց. Գարիկ Բասմաջյանի առեղծվածային անհետացումը
Այս տարի լրացավ Բեռլինի պատի անկման 30-ամյակը: Նրա ավերակների երկու կողմերում էլ մնացին բազմաթիվ խորհրդավոր պատմություններ: Այս տարելիցի կապակցությամբ RFI- ն պատմում է ֆրանսիացի կոլեկցիոներ Գարիկ Բասմաջյանի մասին, որի անհետացումը դարձավ 20-րդ դարի ամենաառեղծվածային պատմություններից մեկը: 1989-ի ամռանը նա մեկնեց Մոսկվա և չվերադարձավ: Այս ուղևորությունից առաջ Փարիզի իր պատկերասրահում նա կազմակերպեց Երվանդ Քոչարի ցուցահանդեսը, ում 120 ամյակը նշվում է այս տարի։Հաղորդումը պատրաստվել է Արթուր Գեղամյանի հետ համատեղ:Տեխնիկական պրոդյուսեր՝ Նիկոլա Բենիտա:19/11/201920:00 -
Հայաստանի պղնձի ծաղիկը և հմուտ ոսկերիչների ֆրանսիական պատմությունը
Փարիզում կա մի հրապարակ, որն իրենով մարմնավորում է ֆրանսիական շքեղությունը։ Այն կոչվում է Place Vendome. Համաշխարհային համբավ ունեցող խանութների ցուցափեղկերին տեղադրված թանկարժեք զարդերը գրավում են բազմաթիվ այցելուների ուշադրությունը։ Քչերին է հայտնի, որ յուրաքանչյուր փայլի ետևում թաքնված է մի ճակատագիր և մի անուն, որը իր արմատներով մեզ տանում է դեպի հեռավոր արևելք։ Այսօրվա ծրագրում RFI-ն ձեզ կծանոթացնի հայ ոսկերիչների հետ, Place Vendome-ի վարպետների և Հայաստանի այն արհեստավորների, որոնք կարողացան նվաճել Փարիզը։Հաղորդումը պատրաստվել է Մարիա Եղիազարյանի և Արթուր Գեղամյանի հետ համատեղ:Տեխնիկական պրոդյուսեր՝ Նիկոլա Բենիտա:08/11/201920:00 -
Կոմիտասի՝ հայ ֆրանսիական հյուսված պատմություններ
Այս տարի Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում նշվում է Կոմիտասի 150 ամյակը: Ֆրանսիայում, որտեղ հանճարեղ երաժիշտը անցկացրել է իր կյանքի վերջին 25 տարիները, այդ իրադարձությունն ունի յուրովի կարևորություն: Այս թողարկման ընթացքում RFI-ին ուղևորվել է Վարդապետի ֆրանսիական հետքերով՝ բացահայտելու մի քանի լեգենդներ և առասպելներ, ինչպես նաև պարզելու, թե ինչպես է Փարիզը դարձել այն երկիրը, որը հայ վարդապետին տվեց միջազգային ճանաչում որպես հայ երաժշտության պահպանող:Հաղորդումը պատրաստվել է Մարիա Եղիազարյանի և Արթուր Գեղամյանի հետ համատեղ :Տեխնիկական պրոդյուսեր՝ Ստիվեն Հելսլի։25/10/201920:00
RFI-ն խոսում է հայերեն : Միջազգային ֆրանսիական ռադիոյի 20 րոպեանոց հայերեն ծրագիրը՝, Ֆրանկոֆոնիայի արգասիքն է : Հայաստանում ու Ֆրանսիայում պատրաստված ռեպորտաժներից, լուրերից ու հարցազրույցներից բաղկացած այս հաղորդումը ֆրանսիական ու հայկական մշակույթներն իրար միավորող մի ուրույն կամուրջ է: Ծրագիրը շեշտը դնում է երկու երկրների միջև կապերի ու հարաբերությունների, Հայաստանում Ֆրանսիայի ներկայության, ինչպես նաև Ֆրանսիայում հայկական սփյուռքի անցուդարձի վրա: Հեռարձակվում է ամիսը երկու անգամ շաբաթ օրերին՝ ժամը 17:10-ին, 102.4 FM հաճախականությամբ ։ *** Cette émission en langue arménienne est le fruit de la Francophonie et de la francophilie. Composé de reportages, chroniques, interviews et portraits réalisés en France et en Arménie, ce rendez-vous bimensuel prend la forme de trait d’union entre les cultures française et arménienne. Cette émission met en avant les liens et l’influence mutuelle de deux pays, la présence française en Arménie et la vie de la diaspora arménienne en France. Présentation : Elena Gabrielian *** À partir du 2 février 2019, diffusions un samedi sur 2, à 13h10 TU sur 102.4 FM à Erevan. Dernière émission 23 mai 2020.